Գազայի հատվածում մահապատժի են ենթարկել մի պաղեստինցու, որը մեղադրվում էր իսրայելական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ Այս մասին ասվում է Գազայի հատվածի ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Գազայի հատվածի բնակիչը մեղադրվել է «իսրայելական թշնամու օգտին լրտեսություն կատարելու և պաղեստինյան դիմադրության մարտիկներին սպանելու մեջ»: Մահապատժի ենթարկվածի անունը չի հաղորդվում:
Հաղորդվում է նաև, որ անկլավի ևս երկու բնակիչ մահապատժի են ենթարկվել սպանությունների համար:
Ավելի վաղ Գազայի հատվածի ՆԳՆ-ն հայտնել էր, որ իրենք կշարունակեն իրագործել մահվան դատավճիռները հայրենիքի դավաճանների և առանձնակի վտանգավոր հանցագործների նկատմամբ:
Պաղեստինի մարդու իրավունքների կենտրոնի տվյալներով՝ Պաղեստինի ինքնավարության տարածքում ռազմական դատարանները 1994թ. իրականացրել են 124 մահվան դատավճիռ:







































