«Այս աշխարհում ամեն ինչ ժամանակավոր է, և երբևիցե դուրս մնալ այս կյանքում ունեցած գործունեություններից` ոչ մի կատաստրոֆա չկա դրա մեջ: Ամեն դեպքում, ով քաղաքականության հետ գործ չունի` ավելի հանգիստ կյանք ունի: Քաղաքականությունը մարդուց խլում է և՛ ժամանակ, և՛ նյարդեր, և՛ առողջություն:
Մեծ հաշվով, քաղաքականության տվածն ու քաղաքականությունից տարածը երբ համադրես, միշտ չէ, որ կոմպենսացվում են»,- «Առավոտի» հարցին` մտավախություն չունի՞ «լուսանցքից դուրս» հայտնվելու, ասել է ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ համամասնական ցուցակի 39-րդ հորիզոնականը զբաղեցնող Մխիթար Հարությունյանը՝ միաժամանակ նկատելով, որ քաղաքականությունից դեռ չի հոգնել, քաղաքականությունն էլ համարում է «աբստրակտ արվեստ», որի մեջ հետաքրքրություններ կարելի է գտնել»:











































