Թուրքիայի հյուսիսում կամրջի փլուզման հետևանքով անհայտ կորել է 15 մարդ: Այս մասին հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել Զոնգուլդակ նահանգում:
Նշվում է, որ կամրջի փլուզման պահին նրա վրա եղել են մեկ մեքենա և միկրոավտոբուս, որոնք ընկել են գետը: Տեղի բնակիչների խոսքերով` նրանք չեն կարողանում պարզել 15 հոգու գտնվելու վայրը: Հնարավոր է, որ գետն են ընկել նաև այլ փոխադրամիջոցներ:
Այս պահին այդ շրջանում անցկացվում են փրկարարական աշխատանքներ, որոնք եղանակային վատ պայմանների պատճառով դժվարությամբ են ընթանում:









































