ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ի ժամը 23.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
***
Ապրիլի 6-ի ժամը 23.30-ի դրությամբ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնել են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի (Պոստա)–Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Ջերմաստիճանի բարձրացման հետ կապված՝ նշված ճանապարհահատվածում առկա է ձնահյուսի վտանգ:











































