Երեկ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուկն ընդունել է Ղրիմի թաթարների ազգային ասամբլեայի ղեկավար Մուտաֆա Աբդուլջեմիլ Քիրիմիօղլուի հետ: հանդիպումը փակ է եղել մամուլի համար: Այն կայացել է նախագահական նստավայրում:
Ավելի վաղ թաթարների առաջնորդին էր ընդունել նաև պետնախարար Ֆարուք Չելիկը: Թաթարները նաև ցանկացել են, որպեսզի հանդիպում կայանա վարչապետ Էրդղանի հետ: Խորհդարանի նախագահ Մեհմետ Ալի Շահինն արդեն իր համաձայնությունը տվել է:
Այս այցը հատկանշական է նրանով, որ այն տեղի է ունենում վարչապետ Էրդողանի` Ուկրաինա կատարվելիք այցից առաջ` հունվարի 24-25-ին: Իսկ վերաբերմունքը Ուկրաինայում թաթարական այսօրինակ կազմակերպությունների նկատմամբ խիստ բացասական է, քանի որ վերջիններս պարբերաբար բարձրացնում են ուկրաինական այդ տարածքի անկախության հարցը: Թաթարների առաջնորդի ընդունելությունը Թուրքիայում ամենաբարձր մակարդակով կարող է լուրջ հակասություններ առաջացնել թուրք-ուկրաինական հարաբերություններում Էրդողանի այցից առաջ: