Ճապոնացի գիտնականները Տոյամա պրեֆեկտուրայի Խիդա լեռներում հայնաբերել են սառցե երեք առանձին զանգվածներ ու որոշել են, որ դրանց պետք է համարել սառցադաշտեր: Դրանք շարժվում են ամսում 10-30 սմ արագությամբ:
Սառցե ծածկույթի հաստությունը կազմում է 27-30 մետր, իսկ զանգվածի երկարությունը հասնում է 400-1200 մետրի:
Դրանք Ճապոնիայի տարածքում հայտնաբերված առաջին սառցադաշտերն են: Այդ մասին հաղորդում է The Japan Times-ը:
Այս մասին սառցագետների հոդվածը պետք է հրապարակվի Seppyou ամսագրում :










































