Հունվարի 19-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում գործող տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա ավազակային հարձակում են գործել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը ատրճանակի սպառնալիքով հիշյալ կետից հափշտակել է գումար և դիմել փախուստի:
Հանգամանքները և պատճառված նյութական վնասի չափը պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: