ԱՐՄԵՆՊՐԵՍ-ից տեղեկանում ենք, որ հայազգի ֆուտբոլիստ Անդրանիկ Թեմուրյանն ընտրվել է Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ: Այդ մասին տեղեկացրել են Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթից:
Նշենք, որ երեկ Իրանի ազգային հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային հավաքականին: Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Անդրանիկ Թեմուրյանը:
Վերջին տարիներին հայազգի ֆուտբոլիստը խաղացել է Մեծ Բրիտանիայի «Բոլթոն», ապա «Ֆուլհամ» թիմերում, իսկ այժմ խաղում է Թավրիզի «Տրակտոր»-ում: