Էդինբուրգի կենդանաբանական այգու պանդաների զուգավորման համար նախատեսված երկու օրերը ցանկալի արդյունք չտվեցին: Այս մասին ասված է կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ:
Մասնագետները նշում են, որ չնայած սերունդ ապահովելու անհաջող փորձին, իրենք բավարարված են նրանով, որ Սվիթին և Սանշայնը միմյանց նկատմամբ անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերել:
Ապրիլի 3-ին և 4-ին, երբ Սվիթին պատրաստ էր զուգավորման, կենդանիներին թույլատրել են միասին ժամանակ անցկացնել և միմյանց մոտիկից ճանաչել: Սովորաբար կենդանիները բնակվում են առանձին: Արջերը խաղացել են միմյաց հետ, ձայների արձակմամբ միմյանց ողջունել, շփվել, սակայն գործը զուգավորման չի հասել:
Ամաչկոտ պանդաներից սերունդ ստանալու հաջորդ փորձը կձեռնարկվի 2013-ին: Սվիթին և Սանշայնը իրար հետ սեռական հարաբերության փորձ չունեն: Նշենք, որ երկու արջերը այլ զուգընկերների հետ արդեն մեկ անգամ սերունդ են տվել:







































