Թուրքական İhlas լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Ջեմիլ Չիչեքը երեկ ընդունել է Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշային: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև Կիպրոսի հարցը:
Ջեմիլ Չիչեքը հայտարարել է, որ եթե հուլիսի 1-ին ԵՄ-ի նախագահությունը ստանձնի Կիպրոսը, ապա Թուրքիան խզելու է իր կապերը ԵՄ-ի հետ: Չիչեքը Կիպրական խնդրի չկարգավորման համար մեղադրել է Կիպրոսին ու ԵՄ մի շարք երկրների:
Հիշեցնենք, որ Չիչեքից առաջ Կիպրոսի հետ կապված՝ ԵՄ-ի հետ կապերը խզելու սպառնալիքներ են հնչեցրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, նախագահ Աբդուլլահ Գյուլը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, Եվրամիության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը, փոխվարչապետ Բեշիր Աթալայը: