Իրանական Mehr News լրատավական գործակալության փոխանցմամբ` Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել է, որ Իրանն արագացրել է Կասպից ծովում գազի արդյունահանման համար տարվող հետախուզական աշխատանքները.
«Հետախուզական աշխատանքների համար Կասպից ծովում տեղակայվել է հատուկ հարթակ: Դրանում աշխատելու են իրանցի մասնագետները: Առաջին փուլում նախատեսված է, որ այդ հարթակն անցկացնելու է 3 հորատում: Իրանն այդ հորատումներն իրականացնում է իր ածխաջրածինների պաշարները ճշգրտելու համար:
Մազանդարան նահանգում ստեղծվելու է հետախուզական աշխատանքներին աջակցման կենտրոն: Կասպիցում Իրանի դիրքերի ամրապնդման համար պետք է տեղակայել ևս մի քանի հարթակներ հորատումներ իրականացնելու համար»:











































