Անգլիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հերթական անգամ քննադատել է իր թիմի խաղացող Մարիո Բալոտելլիին, ում անունն օրեցօր նոր սկանդալային պատմությունների հետ են կապում:
«Ես նրա հետ ամեն օր չեմ շփվում, այլապես ինձ հոգեբան անհրաժեշտ կլիներ: Շատ լավ հասկանում եմ նրա թիմակիցներին, ովքեր ստիպված հանդուրժում են այս ամենը: Եթե 10 տարի առաջ Բալոտելլի հետ նույն թիմում խաղայի, ապա նրան ամեն օր նոկաուտի կենթարկեի»,- ասել է Մանչինին:
Հիշեցնենք, որ Բալոտելլիի անունն անընդհատ կապվում է սկանդլային պատմությունների հետ, որոնք վերաբերում են մարմնավաճառներին և մոդելներին:









































