Մալավիում մահացել է երկրի 78-ամյա նախագահ Բինգու վա Մուտարիկան: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով աֆրիկյան այդ երկրի իշխանության ներկայացուցիչներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախագահի սիրտը կանգ է առել, և նրան անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Սակայն նա մահացել է՝ մինչ կհասցնեին օգնություն ցուցաբերել:
Մալավին գտնվում է Աֆրիկայի հարավում և աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկն է: Երկրի իշխանությունները հիմնականում կախված են արտասահմանից ստացվող ֆինանսական աջակցությունից:









































