Եմենի հարավում կառավարական զորքերի և իսլամիստական խմբավորումների զինյալների միջև երկու օր տևած բախումների ընթացքում ոչնչացվել է ավելի քան 100 ծայրահեղական: Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ ներկայացուցչին, մարտերը տեղի են ունեցել Աբյան և Լահջ մարզերում:
Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի դեմ անցյալ տարի տեղի ունեցող բողոքի ցույցերի և երկրում անկայուն դրության պատճառով հարավում իսլամիստները խիստ ակտիվացել են և ամրապնդել իրենց դիրքերը:
Երեկ հաղորդվում էր, որ Եմենի օդուժի հասցրած հարվածների հետևանքով ոչնչացվել է «Ալ-Քաիդա»-ի առնվազն 10 զինյալ:








































