«Արթուր Բաղդասարյանի մասին Բիշարյանի արած հայտարարությունը քաղաքական կուլիսներում հումորի նոր թեմա է դարձել»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Քանի որ Արթուր Բաղդասարյանի կողմնակիցները, ջեմ ու մուրաբա բաժանելուն զուգահեռ, խոսակցություններ են տարածում, թե ՕԵԿ առաջնորդ Բաղդասարյանը նշանակվելու է ՀՀ գլխավոր դատախազ, հումորասերները կատակում են, որ ինչպես կասեր Հեղինե Բիշարյանը՝ Հայաստանում կլինի առաջին կին դատախազը` ի դեմս Արթուր Բաղդասարյանի»:









































