«Մոնակո»-ի, «Արսենալ»-ի, «Բարսելոնա»-ի, «Չելսի»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին Footy Matters պարբերականին տված հարցազրույցում խոսել է բրիտանական ֆուտբոլի մասին:
«Ֆուտբոլի վարկանիշային աղյուսակների առաջին հորիզոնականն այժմ զբաղեցնում է փողը: Մարդկային և խաղային որակները ոչ ոքի չեն հետաքրքրում:
Ֆուտբոլիստներից շատերը մոռանում են, որ իրենք հազարավոր երեխաների կուռք են և օրնակ են ծառայում նրանց: Հաճախ նրանց կարելի է տեսնել ալկոհոլի ազդեցության տակ կամ էլ պոռնիկներով շրջապատված: Ահա թե ինչու է բրիտանական ֆուտբոլն անկում ապրում»,- ասել է Պետին:







































