Նոր հետազոտության համաձայն՝ ԱՄՆ-ում անցած տարվա ընթացքում մեծահասակների մոտ 20 տոկոսն էլեկտրոնային գրքեր է կարդացել: Ինչպես նաև պարզվել է, որ e-reader-ների օգտատերերի թիվը վերջին մի քանի ամիսների ընթացքում կրկնապատկվել է:
USA Today-ը հայտնում է, որ մեծացել է նաև այն մարդկանց թիվը, ովքեր թերթերն ու ամսագրերը նույնպես կարդում են թվային տարբերակով:
The Rise of E-Reading 68 էջանոց զեկույցը, որը հրատարակվել է չորեքշաբթի օրը, խորապես ուսումնասիրում է, թե ինչպես է փոխվել գրքի շուկան:
Ուսումնասիրությունն անցկացրել է Pew հետազոտական կենտրոնը, որի ներկայացուցիչն ասում է, որ ծրագրի առաքելությունը հասարակության վրա տեխնոլոգիաների ազդեցությունը պարզելն էր:





































