«Մուսուլման եղբայրներ» իսլամական շարժման ներկայացուցիչ Հարաթ Աշ-Շատիրը գրանցվել է որպես երկրի ղեկավարի թեկնածու: Այս մասին հայտնել է Բարձրագույն հանձնաժողովի քարտուղար Հաթեմ Բուգատոն:
«Աշ-Շատիրը հանձնաժողովին ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ ավելի քան 30 պատգամավորների լիազորագրեր, և պաշտոնապես գրանցվել է Եգիպտոսի նախագահի 12-րդ թեկնածու»,- հայտնլ է Բուգատոն:
Եգիպտոսի գործող օրենսդրության համաձայն՝ երկրի նախագահի պաշտոնական թեկնածու դառնալու համար անհրաժեշտ է ներկայացնել 30 պատգամավորների լիազորագրեր, սակայն Աշ-Շատիրը հանձնաժողով ներկայացրել է խորհրդարանի 280 պատգամավորների լիազորագրեր, ովքեր հիմնականում «Ազատություն և արդարություն» կուսակցության անդամներ են:
Հիշեցնենք, որ կուսակցությունը «Մուսուլման եղբայրներ» շարժման քաղաքական կազմակերպությունն է, որը ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում ստացել է տեղերի կեսից ավելին։
Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 23-24-ը:









































