Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Բորիս Տադիչը այսօր` ապրիլի 5-ին, սեփական ցանկությամբ պաշտոնապես վայր է դրել Սերբիայի նախագահի լիազորությունները` երկրի խորհրդարան ուղարկելով հրաժարականի մասին հայտարարությունը: Այս մասին վկայում է երկրի ղեկավարության ադմինիստրացիան: Այս մասին հայտնում է RIA Novosti գործակալությունը:
Դրանից հետո երկրի ղեկավարի պարտականություններն անցել են խորհրդարանի խոսնակ Սլավիցա Ջուկիչ-Դեյանովիչին, ով երկրի խորհրդարանական ընտրությունները նշանակել է մայիսի 6-ին: Այդ օրը երկրում տեղի կունենան խորհրդարանական ու տեղական ընտրություններ:
Իր հրաժարականի մասին Տադիչը հայտարարել է նախօրեին: Նա բացատրել է, որ կմասնակցի նոր նախագահի ընտրություններին ու հիմա «կրճատել է մանդատը»` քաղաքացիներին ցանկանալով ազատել տարվա մեջ երկու անգամ՝ մայիսին` խորհրդարանական ընտրությունների և 6 ամիս անց` նախագահական ընտրությունների համար ընտրական տեղամասեր այցելելու անհրաժեշտությունից:











































