Wednesday, 08 05 2024
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը

Վարչապետը խոսել է ազգային պահպանողականությունից

Վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀԿ անդամության հայտ ներկայացրած շուրջ 100 երիտասարդների հետ։
Վարչապետը հանդես է եկել դասախոսությամբ` «Քաղաքական գործիչների մարտահրավերները 21-րդ դարում» թեմայով։ Տիգրան Սարգսյանն առանձնացրել է երեք հիմնական դրույթ, որոնք ժամանակակից քաղաքական գործիչները պետք է հաշվի առնեն: «Առաջինն այն է, որ արագ փոփոխվող աշխարհն անսպասելի և անկանխատեսելի խնդիրներ է բացահայտում, և քաղաքական գործիչը պետք է պատրաստ լինի այդ մարտահրավերին։ Քաղաքական գործիչների համար դա ենթադրում է առանձնահատուկ կարողություններ` խորը գիտելիքներ, սովորելու մշտական ձգտում և սեփական գաղափարախոսության ու արժեքային համակարգի ձևավորում։ Երկրորդ կարևոր խնդիրն այն է, թե ժամանակակից քաղաքական գործիչն ինչպես է որոշում կայացնում, քանի որ որոշման կայացման մեթոդաբանությունն ունի ֆունդամենտալ նշանակություն։ Քաղաքական գործիչն ունենում է թիմ, որով փորձում է իրականացնել իր գաղափարախոսությունը, և որոշումները պետք է այնպես կայացվեն, որ քաղաքական գործչի թիմն զգա, որ ինքը նույնպես մասնակից է այդ որոշման կայացմանը։ Երրորդ դրույթն այն է, որ ժամանակակից աշխարհում պետությունները դասական իմաստով իրենց բազմաթիվ գործառույթներից կամովին հրաժարվում են` գիտակցելով, որ այդ գործառույթները պետք է իրականացնեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ մասնագիտացված կառույցները։ Դա նշանակում է, որ քաղաքական գործիչների ոլորտը և գործառույթների դաշտը 21-րդ դարում փոխվում է»,- նշել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը կարևորել է երիտասարդության քաղաքական ակտիվ մասնակցությունը` որպես «ՀՀ կադրային բանկի» առողջացման միջոց, խոսել ազգային-պահպանողական գաղափարախոսության արդիականության և ժամանակակից քաղաքական գործընթացներում ՀՀԿ ունեցած դերի կարևորության մասին։ Մասնավորապես, նա անդրադարձել է հիմնական գերակայություններին և արդի մարտահրավերներին, ընդգծել հայաստանյան ժամանակակից քաղաքական համակարգում, քաղաքական մտքի ձևավորման ու իրագործման գործընթացներում և գիտելիքահենք հասարակության կայացման գործում երիտասարդության դերի կարևորությունը։
Միջոցառման ավարտին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը կուսակցական տոմսեր է հանձնել ՀՀԿ անդամության հայտ ներկայացրած 100 երիտասարդներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում