Մալազիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել Սինգապուրի պարի թատրոնի արտիստների՝ ապրիլի առաջին շաբաթվա համար նախատեսված հյուրախաղերը: Պատճառը «բաց» կոստյումներն են: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով MyDance Alliance արվեստի հարցերով զբաղվող կազմակերպությանը, որը կազմակերպում է արտասահմանցի կատարողների հյուրախաղերը Մալազիայում: Սինգապուրցի արտիստներին իսլամ դավանող երկրի վիզաներ չեն տրամադրվել:
Սինգապուրի պարի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ջենեկ Շերգենն էլ իր հերթին հայտարարել է, որ արտիստների հագուստները, ինչպես նաև բալետը, չի կարելի “ճչացող” անվանել:
Ապրիլի 6-7-ը արտիստները պետք է ներկայանային մալազիացիների և սինգապուրցիների համատեղ բեմադրված բալետային “Illumination” ծրագրով, որում ընդգրկված էին դասական բալետներ և նորույթներ՝ բեմադրված հենց այս առիթով: Ի դեպ, բոլոր բալետային համարների կոստյումները «փակ» էին: Միակ մեղավորը «Մարդուկ-ջարդուկն» էր:







































