Իտալական լրատվամիջոցները հաղորդում են, որ Հռոմի «Ռոմա»-ն և «Օլիպմիկո» մարզադաշտի ղեկավարությունը կնքել են նոր պայմանագիր, ըստ որի` ակումբը վարձակալության հիմունքներով հանդես կգա մարզադաշտում մինչ 2015 թվականը: Պայմանագրի մանրամասները չեն հրապարակվել:
«Ռոմա»-ն հայտարարել է, որ 2016 թվականից ակումբը հանդես կգա սեփական խաղադաշտում, որի շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել: Հիշեցնենք, որ «Օլիմպիկո» մարզադաշտում վարձակալական հիմունքներով հանդես է գալիս նաև մայրաքաղաքային մյուս ակումբը` «Լացիո»-ն:








































