Մոսկվայում՝ ՌԴ ԱԳ նախարարության շենքի մոտ տեղի է ունեցել «Այլ Ռուսաստան» կուսակցության չհամաձայնեցված հանրահավաքը Ռուսաստանի տարածքում ՆԱՏՕ-ի բազա ստեղծելու դեմ:
Մասնակիցներն իրենց ձեռքում են պահել «ԱԳՆ-ը դավաճանների որջ է» գրությամբ պաստառ, ինչպես նաև պահանջել են դադարեցնել ռուսական տարածքները լավ հարաբերությունների ու առևտրային առավելությունների դիմաց հանձնելը: Այս մասին հայտնում է «Ռոսբալտը»:
«Պուտինը վտանգավոր է երկրի համար: Նա հեշտությամբ ՌԴ ԱԳՆ-ն վերածել է հայրենիքի առևտրի նախարարության: Այսօր մենք Պուտինին ու Լավրովին անվանում ենք հայրենիքի դավաճաններ ու առևտրականներ, իսկ այս իշխանությանը` նվաճողական (օկուպանտական) ու թշնամական»,- հայտարարել են հանրահավաքի մասնակիցները:
«Մեզ ՆԱՏՕ պետք չէ»,- գոչել են նրանք:
Ոստիկանությունը ձերբակալություններ չի իրականացրել:









































