Որպես թիվ 10 ընտրատարածքի ընտրող, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն իր ձայնը տալու է այդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Գարեգին Նուշիկյանին։ Այս մասին նա ասաց այսօր «Ժառանգության» կենտրոնական շտաբի բացման առիթով կազմակերպված մամլո ասուլիսի ընթացքում:
Հիշեցնենք, որ Խաչատուր Քոքոբելյանը նաև «Ժառանգության» կենտրոնական շտաբի պետն է:
Քոքոբելյանն իր որոշումը բացատրեց նրանով, որ իր գնահատմամբ՝ Նուշիկյանն այն քաղաքացին է, որի ԱԺ-ում լինելուց կշահի թե՛ խորհրդարանը, թե՛ ժողովուրդը, թե՛ բիզնեսը և թե՛ օրենսդրական դաշտը: