ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանն ակնակալում է, որ Սիրիայի և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը կիրականացնեն կրակը դադարեցնելու իրենց պարտականությունները մինչև ապրիլի 12-ը: Այս մասին Ժնևում լրագրողներին հայտնել է նրա ներկայացուոցչ Ահմադ Ֆաուզին:
«Մենք ակնկալում ենք, որ ապրիլի 10-ին Սիրիայի կառավարությունը կավարտի զորքերի դուրսբերումը բնակավայրերից. դրանից հետո կսկսվի 48-ժամյա շրջան, որի ընթացքում կողմերը պետք է դադարեցնեն յուրքանչյուր բռնություն»,- ասել է Ֆաուզին, որի խոսքերը մեջբերում է Interfax-ը:
Նա նաև հայտնել է, որ Սիրիայի իշխանությունները երկրի 3 շրջաններից՝ Դարաայից, Իդլիբից և Զաբադանից, հանել են զորքերը:






































