Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն լավատեսորեն չի վերաբերվում Սիրիայի հարցով Քոֆի Անանի ծրագրին:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, Ժյուպեի կարծիքով՝ ծրագիրը ձախողվել է: Նա ենթադրում է՝ Սիրիայի նախագահը «խաբում է»:
Ավելի վաղ Անանը հայտնել էր, որ Դամասկոսը համաձայնություն է տվել իր ծրագրին և պատրաստակամություն հայտնել ամենաուշը ապրիլի 10-ից սկսել զորքերի դուրսբերումը քաղաքներից:
Հիշեցնենք. Սիրիայում ավելի քան մեկ տարի շարունակվող հակամարտությունների հետևանքով, ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների, զոհ է դարձել ավելի քան 9000 մարդ:








































