Սանկտ-Պետերբուրգում 6 անհայտ անձինք ներխուժել են վիետնամցի ամուսնական զույգի վարձակալած բնակարան, զենքի սպառնալիքով կնոջն ու ամուսուն կապել են միմյանց և թալան իրականացրել: Հանցագործները գողացել են 130 հազար ռուբլի կանխիկ գումար, 1500 դոլար արժողությամբ ոսկյա իրեր, 2 նոոթբուք, 6 բջջային հեռախոս և ֆոտոխցիկ:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել երեկ: ՌԴ-ում աշխատող 41-ամյա օտարերկրացու կրած վնասի ընդհանուր չափը պարզվում է: Հանցագործների դեմ հետախուզում է հայտարարվել: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Իրավապահ մարմինների աշխատանքը կբարդացնի շենքի մուտքի և հարակից տարածքի վերահսկման տեսախցիկների բացակայությունը:








































