Բասկետբոլի ազգային լիգայի պաշտոնական կայքը ներկայացրեց խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորեց Լոս-Անջելես «Քլիփերս»-ի հարձակվող Բլեյք Գրիֆֆինի կատարած հրաշալի դանկը` «Լեյքերս»-ի հետ մրցավեճում:
Հիշեցնենք, որ լոսանջելեսյան դերբին ավարտվեց «Լեյքերս»-ի հաղթանակով, իսկ հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Քոբի Բրայընթը վաստակեց 36 միավոր և տիրեց 8 անդրադարձի: