ATP պաշտոնական կայքը հրապարակել է ATP վարկանիշային աղյուսակը:
Առաջին հորիզոնկանը պահպանել է Նովակ Ջոկովիչը, ով ATP վարկանիշային աղյուսակը գլխավորում է արդեն 40 շաբաթ: Այդ ցուցանիշով Ջոկովիչը պատմության մեջ 13-րդն է և շրջանցեց ռումինացի Իլյա Նաստասին:
Հիշեցնենք, որ աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռաֆայել Նադալը: Երրորդ տեղը պահապանել է Ռոջեր Ֆեդերերը, իսկ չորրորդ հորիզոնականում է Էնդի Մարեյը: