Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Սա ՀՀԿ-ն է, և ամեն ինչ շատ պարզ է

Երբ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես է գալիս առկա իրավիճակի քննադատությամբ, անմիջապես հայտնվում են Հանրապետական գործիչներ, որոնք Օսկանյանին հիշեցնում են նախկինը: Ասել, թե Օսկանյանին նախկինը հիշեցնելու բան չկա, մեղմ ասած՝ սխալ կլինի: Այն համակարգը, որն այժմ քննադատում է Օսկանյանը, բյուրեղացել, ինստիտուցիոնալ է դարձել այն ժամանակ, երբ նա նույն այդ համակարգում աշխատում էր որպես արտաքին գործերի նախարար: Վարդան Օսկանյանը մի առիթով հայտարարել է, որ երկրի ներքին խնդիրները, ներքին արատները բավական բարդացնում են արտաքին քաղաքականությունը: Իսկապես դժվար է չհամաձայնել դրա հետ: Բայց իր արտգործնախարար եղած տարիներին նա որևէ կերպ չէր փորձում այդ մասին հայտարարել, քննադատել այն բարքերը, որ կային Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին:

Այդ պարագայում, իսկապես, բավականին մեծ թվով հարցեր են առաջանում՝ կապված Օսկանյանի ներկայիս քննադատության հետ, կասկածի տակ դնում այդ քննադատության սկզբունքայնությունն ու կոնցեպտուալությունը: Բայց երբ Վարդան Օսկանյանին նախկինն է հիշեցնում ՀՀԿ-ն, որևէ ՀՀԿ-ական գործիչ՝ դա պակաս տարօրինակ և զավեշտալի չէ: Բանն այն է, որ որևէ մեկին որևէ բան հիշեցնելու իրավունք ունեն թերևս բոլորը՝ բացի Հանրապետականից, որովհետև Հանրապետական կուսակցությունը 1995 թվականից իշխանության մաս է կազմել, իսկ 1998 թվականից էլ եղել է իշխանություն: Հետևաբար Հանրապետականը թերևս որևէ մեկին որևէ բան կարող է հիշեցնել մինչև 1995 թվականը եղած ժամանակահատվածը, իսկ առավել ևս 1998 թվականից հետո Հանրապետականը որևէ բան հիշեցնել կարող է միմիայն ինքն իրեն՝ ուրիշ ոչ մեկի:

Եթե Վարդան Օսկանյանի գործունեությունը արտգործնախարարի պաշտոնում ունեցել է թերացումներ, ապա դրանց պատասխանատուն այն կուսակցությունն է, որն այդ տարիներին եղել է իշխանական մեծամասնություն: Իսկ այդ կուսակցության անունը Հանրապետական էր: Եթե ՀՀԿ-ն Վարդան Օսկանյանի քննադատությանը պատասխան է որոնում, ապա այդ պատասխանը կարող է որոնել միմիայն ներկայիս տիրույթում՝ խոսելով այն հարցերի շուրջ, որ բարձրացնում է ԲՀԿ նոր անդամ Օսկանյանը, որովհետև այն, թե ինչ է արել նա պաշտոնյա եղած տարիներին, ինչպես է գործել, ինչպես է լռել՝ կարող է քննարկել միայն հասարակությունը:

Հանրապետական կուսակցությունը ներկայումս պետք է միմիայն պատասխան տա այն քննադատությանը, որ հնչում է իր հասցեին, որովհետև ՀՀԿ-ն սպառել է քննարկելու որևէ բարոյական իրավունք, ՀՀԿ-ն ավելի քան մեկ տասնամյակ եղել է անքննելի իշխանություն: Այդ պարագայում որևէ մեկի հասցեին ՀՀԿ որևէ հիշեցումը չունի գրոշի արժեք, որովհետև այն ամենը, ինչ ՀՀԿ-ն փորձում է հիշեցնել այսօր, նա կարող էր կանխել երեկ՝ լինելով իշխող կուսակցություն: Բայց Հանրապետականն ու նրա գործիչները լռել են ու վայելել իշխանություն լինելու հաճույքը՝ այդ հնարավորությունը ձեռք բերելով ու պահպանելով մշտական կամ ավանդույթ դարձած գործարքներով, նախ՝ ՀՀՇ-ի, հետո Վազգեն Սարգսյանի, հետո Ռոբերտ Քոչարյանի, իսկ հետո էլ Սերժ Սարգսյանի հետ: Ու կասկած չկա, որ եթե վաղը հարկ լինի այդ հաճույքի պահպանությունն ապահովելու համար Վարդան Օսկանյանի հետ գործարքի գնալ և նրան դարձնել, ասենք, ՀՀԿ նախագահ, ապա այսօր Օսկանյանին ինչ-որ բան հիշեցնող Հանրապետականը մեծագույն պատրաստակամությամբ կանի նաև այդ բանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում