Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ է արել կանգնեցնել Աբխազիայի տարածքում գտնվող վրացական պատմական հուշարձանների միտումնավոր ոչնչացումը:
Վրաստանի խորհրդարանի տարածած այսօրվա հայտարարության մեջ նշված է, որ աբխազական կողմի գործողություններն ուղղված են օկուպացված Աբխազիայում վրացական ամեն ինչի ոչնչացմանը.
«Միջազգային հանրությունը պետք է Ռուսաստանի իշխանություններից և Աբխազիայի խամաճիկային ռեժիմից կտրուկ պահանջի դադարեցնել պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը և թույլ տալ UNESCO-ի և այլ իրավասու կազմակերպությունների փորձագետներին հուշարձանների վերականգնման աշխատանքներ իրականացնել»:












































