Ապրիլի 4-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Տ-16» մակնիշի տրակտորը անտառի թեք զառիթափով անցնելիս սահել և գլորվել է ձորը:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:











































