Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վերադարձել է հայրենիք Կուբայում երկրորդ անգամ ճառագայթային թերապիա անցնելուց հետո:
The Washington post-ը հաղորդում է, որ նախագահը հայրենիք է ժամանել չորեքշաբթի կեսգիշերին և մեկնել է Բարինասի իր տուն, որտեղ ապրում են նրա ծնողները:
Չավեսը հայտնել է, որ բավականին արագ է ապաքինվում քաղցկեղի դեմ վիրահատությունից հետո: Նա խոստացել է հաղթահարել հիվանդությունը` հոկտեմբերին կայանալիք ընտրություններում վերընտրվելու համար: 57-ամյա նախագահը Կուբայում ճառագայթային թերապիա է անցել այս շաբաթ:








































