«Հրապարակ»-ը գրում է, որ եթե ընտրությունները նախկինում երբեմնի հարազատներին դարձնում էին հակառակորդ, նույնիսկ թշնամի, ապա Մասիսի շրջանի ՀՀԿ թեկնածու Մուրադ Մուրադյանի համար այս ընտրությունները, կարելի է ասել, վաղեմի թշնամու հետ հաշտեցման պատճառ են դարձել:
«Բանն այն է, որ դարակերտցի Մուրադ Մուրադյանը և հարակից Դաշտավան գյուղում բնակվող ՕԵԿ անդամ Մհեր Համբարձումյանը, նույն ինքը` Թույների Մհերը, տարիներ շարունակ անձնական լարված, նույնիսկ թշնամական հարաբերություններ ունեին: Հիմա, երբ ՀՀԿ թեկնածուն հայտնվել է նեղ վիճակում, որովհետև ի դեմս ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանի ուժեղ մրցակից ունի, օգնության է հասել կոալիցիոն մյուս գործընկեր, ՕԵԿ-ական Մհերը, և նրանք հաշտվել են:
Վերջինս մարզում բարձր հեղինակություն է վայելում և կարող է շատ ավելին անել հօգուտ Մուրադյանի: Ընդ որում, մեր տեղեկություններով, հաշտեցումը կայացել է վերևների հրահանգով»:












































