ՄԱԿ–ի փորձագետները կառավարությանը կոչ են անում քաղցր գազավորված ըմպելիքների և շատ աղ, շաքար ու ճարպ պարունակող այլ ապրանքների համար լրացուցիչ հարկ սահմանել։
Փորձագետները հավաստում են, որ ճարպակալման խնդիրը գլոբալ բնույթ է ստացել և անհապաղ միջոցառումների ընդունում է պահանջում:
Kedem-ը հաղորդում է, որ աշխարհում արդեն ավելի քան միլիարդ մարդ տառապում է ճարպակալությամբ: Ամեն տարի ավելորդ քաշի հետ կապված հիվանդությունների պատճառով մահանում է մոտ 2.8 միլիոն մարդ:
Վնասակար ապրանքների Բարձր հարկերից ստացված գումարները փորձագետներն առաջարկում են օգտագործել դպրոցներում առողջ սննդի ծրագրեր իրականացնելու համար:
Մի շարք երկրներում, ինչպիսիք են Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Հունգարիան, վնասակար ապրանքների 10 %-ով հարկի բարձրացումը հանգեցրել է օգտագործման նույնչափ նվազմանը:












































