ՀՀ համախառն արտաքին պարտքը 2011թ. դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 7 մլրդ 426.94 մլն դոլար, որը 2011թ. սեպտեմբերի վերջի համեմատությամբ ավելացել է 85.67 մլն դոլարով:
Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ համախառն արտաքին պարտքի 39.79%-ը գոյացել է պետական կառավարման համակարգում, 16.03%-ը` մասնավոր հատվածում, 10.15%-ը` դրամավարկային կարգավորման մարմիններում, 21.68%-ը` առևտրային բանկերում, իսկ 12.35%-ը` տնտեսության տարբեր հատվածների կազմակերպությունների կողմից ստացված օտարերկրյա ուղղակի ներդրումներն են միջֆիրմային վարկերի տեսքով:
2011թ. դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ համախառն արտաքին ակտիվները կազմել են 4 մլրդ 992.26 մլն դոլար և 2011թ. 4-րդ եռամսյակի ընթացքում աճել են 61.87 մլն դոլարով: Արդյունքում` ՀՀ մաքուր արտաքին պարտքը 2011թ. 4-րդ եռամսյակի ընթացքում ավելացել է 23.80 մլն դոլարով՝ կազմելով 2 մլրդ 434.68 մլն դոլար:










































