Աստղագետներն առաջին անգամ հայտնաբերել են մի քանի մոլորակներ, որոնք առաջացել են մի մեծ մոլորակից, որը մասերի է բաժանվել աստղերի ձգողության հետևանքով: Գիտնականներն ուսումնասիրել են 3,8 լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Կարապի համաստեղության մեջ գտնվող մի աստղ:
Այս աստղը դասվում է վառվող «թզուկների» շարքին: Նշվում է, որ իր կյանքի ինչ-որ շրջանում այն վերածվել է կարմիր հսկայի, անհայտ պատճառներով կորցրել է իր արտաքին շերտերը և նորից վերածվել թզուկի:
Այդ աստղի շուրջ պտտվում են երկու մոլորակներ, որոնք ըստ գիտնականների՝ ժամանակին եղել են կարմիր հսկայի, իսկ այժմ` կարմիր թզուկի մասնիկները:
Իրենց ուսումնասիրության հիմքում գիտնականներն առաջարկում են նմանատիպ մոլորակների առաջացման նոր բացատրություն: Նրանք հայտարարել են, որ երկնային մարմինները կարող են լինել աստղերի ձգողության հետևանքով պայթած մի մեծ մոլորակի մնացորդներ։









































