Միացյալ Նահանգներն իրականացրել են իրենց երկու ավիակիր հարվածողներից մեկի ռոտացիան, որը վերջին ժամանակներս գտնվում էր Պարսից ծոցի ավազանում:
Այս տարածք է եկել ատոմային ավիակիր «Էնթերփրայզը»՝ ուղեկցող նավերի հետ միասին: Նավը միացել է այնտեղ արդեն գտնվող «Աբրահամ Լինքոլն» ավիակրին:
ԱՄՆ-ը մեծացրել է Պարսից ծոցում իր ռազմական ուժը, քանի որ Իրանի հետ հարաբերություններում լարվածությունն աճել է։
Թե ինչն խնդիր է դրված ավիակիր հարվածող խմբի վրա, դեռ հայտնի չէ:
Միաժամանակ հայտնի է, որ «Էնթերփրայզի» այս ուղևորությունը վերջինն է դառնալու, որովհետև այն ամենահինն է ամերիկյան նավատորմում: