Մյունխենի «Բավարիա»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբը նոր պայմանագիր է ստորագրել թիմի խաղացող Մարիո Գոմեսի հետ: Հարձակվողը, ում ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2013 թվականին, ըստ նոր համաձայնագրի` գերմանական ակումբում հանդես կգա մինչև 2016 թվականը:
Գերմանիայի ազգային հավաքականի և «Բավարիա»-ի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում հեղինակել է 37 գնդակ, որոնցից 12-ը` Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության շրջանակներում:
Հիշեցնենք, որ Գոմեսը 2009 թվականին «Բավարիա» տեղափոխվեց «Շտուտգարտ»-ից. ֆուտբոլիստի տրանսֆերն արժեցավ 30 մլն եվրո:







































