Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի շրջանակներում «Ռեալ» – ԱՊՕԷԼ պատասխան հանդիպումից առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսում կիպրոսյան ակումբի գլխավոր մարզիչ Իվան Յովանովիչը խոսել է առաջիկա խաղի մասին:
«Մադրիդյան ակումբը դուրս կգա կիսաեզրափակիչ, սակայն մենք ցանկանում ենք գեղեցիկ կերպով ավարտել մեր ելույթները Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունում: Մենք ավելի լավ պետք է հադնես գանք, քան առաջին հանդիպման ժամանակ: Խաղը կարող է ավարտվել ցանկացած հաշվով: Մենք երբեք չենք վախեցել մեր հակառակորդից:
Մենք կպայքարենք աշխարհի լավագույն ակումբի հետ, որի կազմում հանդես է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, իսկ ակումբի ղեկին է աշխարհի լավագույն մարզիչը: Վերջին երկու տարիների ընթացքում մենք մի քանի ապշեցուցիչ հանդիպումներ ենք անցկացրել եվրոպական գրանդ ակումբների հետ: Կարծում եմ մենք արժանիորեն հայտնվել ենք Եվրոպայի լավագույն 8 ակումբների թվում», – ասել է Յովանովիչը:






































