ԱՄՆ-ում քննարկվում է մի նոր օրինագիծ, որը թույլ կտա, որ ընտանիքի անդամները կամ ընկերները տնօրինեն մարդու սոցիալական ցանցերի էջերը՝ վերջինիս մահանալուց հետո: Daily Mail-ը գրում է, որ այս կերպ սոցիալական ցանցի բովանդակությունը դառնում է մարդու թվային սեփականությունը և հարստությունը:
Ներկայումս երբ Facebook-ը տեղեկություն է ստանում այն մասին, որ օգտատերն այլևս ի վիճակի չէ տնօրինել սեփական պրոֆիլը, պրոֆիլն արգելափակվում է:
Ընկերությունը հայտնում է, որ հնարավոր է, որ օգտատերի հարազատները ստանան նրա օնլայն բովանդակությունը ներբեռնելու իրավունք, եթե միայն օգտատերը մահվանից առաջ գրավոր կերպով թույլատրի դա անել:









































