Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նոր վարչապետ Նեչիրվան Բարզանին ներքին գործերի նախարար է նշանակելու Ազիզ Վեյսիին:
Վերջինս նախկինում հայտնի է որպես Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ակտիվ անդամ: PKK-ին հրաժեշտ տալուց հետո նա ծառայության է անցել Հյուսիսիսային Իրաքի քրդական ինքնավարության բանակում (փեշմերգա, ինչը թարգմանաբար նշանակում է մահապարտ):
Ակնկալվում է, որ Բարզանին այսօր կհրապարակի այն անձանց ցանկը, որոնք պետք է մտնեն Նախարարների կաբինետի կազմի մեջ: Իսկ վաղը Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության խորհրդարանը վստահություն կհայտնի կառավարության նոր կազմին:











































