ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել է Բելգիա, որտեղ անցկացվում է ՈՒԵՖԱ-ի հերթական սեմինար-հանդիպումը: Հանդիպման նպատակն է քննարկել և մշակել մարզչական որակավորումն ավելի արդյունավետ դարձնելու նոր մեթոդներ:
Այնուհետև Վարդան Մինասյանը կմեկնի Հոլանդիա, որտեղ կհետևի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորայր Մամեդովի խաղային և մարզումային ընթացքին, կհանդիպի և կզրուցի Մամեդովի հետ:










































