«Առաջին լրատվականի» տեղեկություններով, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը այսօր հանդիպել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ: Հիշեցնենք, որ վաղը պարոն Համարբերգը կմեկնի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և կհանդիպի «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ: