Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ցանկացել մեկնաբանել ակումբի ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինի և «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոյի փոխանակման մասին շրջանառվող լուրերը:
«Իգուաինի և Ագուերոյի հարցը շատ կարևոր է, բայց միաժամանակ՝ լուր է, որը չի համապատասխանում իրականությանը: Ես նույնիսկ չեմ ցանկանում մեկնաբանել այդ լուրերը: Եթե ես մեկնաբանեմ յուրաքանչյուր հորինված լուր, ապա իմ ողջ ժամանակը անիմաստ կվատնեմ», – ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ վերջերս իսպանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, ըստ որոնց` Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստվում է «Մանչեսթեր Սիթի»-ին Սերխիո Ագուերոյի տրանսֆերի փոխարեն առաջարկել 10 մլն եվրո և Գոնսալո Իգուաինի տրանսֆերը:









































