Wednesday, 17 06 2026
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան

Մալիի ապստամբ տուարեգները վախենում են տարածաշրջանում ահաբեկչության տարածումից

Մալիում ապստամբություն բարձրացրած տուրեգներն իրենց տրամադրության տակ քիչ միջոցներ ունեն և մտավախություն ունեն, որ Սահել շրջանում կարող են ակտիվանալ «Ալ-Քաիդան իսլամական Մաղրիբի երկրներում» կազմակերպության ահաբեկիչները, որոնք հսկայական միջոցներ ունեն իրենց տրամադրության տակ՝ ի հաշիվ առևանգումների հետևանքով ստացած փրկագների: Այս մասին հայտարարել է «Ազավադի ազատագրության ազգային շարժման» (ԱԱԱՇ) մամուլի քարտուղար Համա Սիդ Ահմեդը:

Մալիում մարտի 22-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո երկրի հյուսիսում ակտիվացել է տուրեգների ապստամբական շարժումը: Այժմ տուրեգներն իրենց հսկողության տակ են վերցրել Ազավադ շրջանի խոշորագույն՝ Տիմբուկտու, Գաո և Կիդալ քաղաքները:

Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, մամուլի քարտուղարի խոսքերով՝ ԱԱԱՇ-ն ստեղծվել է անցյալ տարվա նոյեմբերի 15-ին և կազմված է հիմնականում բանակից փախած տուարեգներից, իշխնությունների դեմ պայքարող նախկին մարտիկ Իբրահիմ Բահանգայի կողմնակիցներից և արաբախոս, անգլախոս և ֆրանսախոս երիտասարդ տուարեգ մտավորականներից: Բացի այդ, իրենց շարքերում կան զինյալներ, որոնք 1990-ական թթ. գործել են Մալիում, իսկ հետո տեղափոխվել են Լիբիա:

Տուարեգները պնդում են, որ Մալիի իշխանությունները 1960-ական թթ. անկախություն ստանալուց հետո Ազավադի բնակչությանը ճակատագրի քմահաճույքին են թողել և խտրականություն են դրել նրանց միջև քաղաքական, սոցիալական և մշակութային մակարդակներով:

«Մենք Բամակոյի վրա հավակնություններ չունենք: Մեր նպատակը բացառապես Ազավադի տարածքն է: Մենք կմնանք մեր սահմաններում, կշարունակենք վերահսկել Կիդալ, Գաո և Տիմբուկու շրջաները»,- ասել է Սիդ Ահմեդը:

Նա հավաստիացրել է, որ ԱԱԱՇ-ն ոչ մի կապ չունի իսլամիստական «Անսար ադ-Դին» («Կրոնի պաշտպաններ») խմբավորման հետ, որի կազմի մեջ մի քանի տասնյակ տուրաեգներ են մտնում:

«Մենք առայժմ չգիտենք այդ խմբավորման իրական նպատակները: Մենք մտավախություն ունենք, որ այն կարող է կամրջակ դառնալ «Ալ-Քաիդան» իսլամական Մաղրիբի երկրներում» կազմակերպության համար, եթե մենք առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում չվերադարձնենք վերահսկողությունը իրենց աջակցող տուրեգների վրա»,- ասել է նա:

Տուարեգների ներկայացուցիչը նշել է, որ իրենք պատրաստ են աջակցել երկրում կայունություն և խաղաղություն հաստատելու կոչերին, եթե միջազգային հանրությունը «հաշվի նստի Ազավադի ժողովրդի կամքի հետ»:

«Այսօր հրդեհը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանում, և ահաբեկիչները կարող են իրավիճակից օգտվել, եթե միջազգային հանրությունը չպաշտպանի Ազավադի տարածքը ճանաչելու որոշումը»,- ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում