Saturday, 20 06 2026
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան

Միասնական շտա՞բ, թե՞ նոր կռվախնձոր

Խորհրդարանի ընտրության մասնակից չորս քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ Հայ ազգային կոնգրես, Դաշնակցություն, Ժառանգություն և Բարգավաճ Հայաստան, ստորագրել են մի հայտարարություն, որով խոսում են ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու մասին:

Հայտարարությանը չի միացել միայն այդ համատեղ քննարկմանը մասնակցած ՀՀԿ-ն: Իհարկե, հայտարարությունը դեռ չի նշանակում միասնական շտաբի ստեղծում, քանի որ այդ շտաբի ստեղծման մասին համատեղ փաստաթուղթ, ինչպես ենթադրվում է, պետք է ստորագրեն քաղաքական ուժերի առաջնորդները: Կհասնի՞ արդյոք բանը դրան: Օրինակ, կստորագրի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանն այդպիսի հռչակագիր: Համատեղ հայտարարությունը, որ եղել է այսօր, ԲՀԿ-ից ստորագրել է Վարդան Օսկանյանը, բայց նրա և ԲՀԿ հարաբերություններում բավական լուրջ հարցեր կան: Օրինակ, Վարդան Օսկանյանը հայտարարում է, որ իշխող կոալիցիան ձևական է, իսկ ԲՀԿ-ն հայտարարում, որ դա Օսկանյանի անհատական քաղաքագիտական կարծիքն է: Այսինքն, դեռ պարզ չէ, թե Օսկանյանի ստորագրած համատեղ հայտարարությանը ինչպես է արձագանքելու ԲՀԿ-ն պաշտոնապես:

Ընտրությունների վերահսկման համատեղ շտաբի ստեղծումն իհարկե կարող է արդյունավետ քայլ լինել ընտրական գործընթացի համար, բայց խնդիրն այն է, թե այդ գաղափարին հավանություն տվող ուժերից ամեն մեկն իրականում ինչ հաշվարկներով է միանում դրան: Այսինքն, այդ շտաբն իսկապե՞ս իշխանության ընտրակեղծիքներին դիմագրավելու համար է լինելու, թե՞ լինելու է ընդամենը իշխանության հետ առևտրային առավել շահավետ մեկնարկային պայմաններ ապահովելու համար, երբ շտաբում ներգավված ուժերից ամեն մեկը միաժամանակ սեպարատ բանակցության մեջ կլինի իշխանության հետ:

Հայաստանի ընդդիմության պարագայում այդ հարցերը բավական հրատապ են, առավել ևս այն դեպքում, երբ համատեղ քայլերի մասին խոսելուն զուգահեռ, այդ ուժերը շարունակում են միմյանց հանդեպ կարծր քաղաքականությունն ու չեն փորձում մշակել ընտրությանը մասնակցելու համատեղ, օպտիմալ մի մարտավարություն, որը կօգնի չփոշիացնել ընտրազանգվածը: Միևնույն ժամանակ, ընտրությունների վերահսկման միասնական շտաբի մասին տեղեկատվությունից հետո բավական ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել այդ գաղափարին միացող ուժերից մեկի՝ Հայ ազգային կոնգրեսի անդամ, Մարդու իրավունքներ 96 կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը, ով հայտարարել է, որ դեմ են այդ շտաբին Կոնգրեսի միանալուն, քանի որ այնտեղ կա ԲՀԿ-ն, որը բացահայտորեն խախտում է ընտրական օրենսդրությունն ու բարեգործություն է կատարում:

Փաստորեն, միասնական շտաբի գաղափարը արդեն իսկ սպառնում է Հայ ազգային կոնգրեսի արդեն իսկ ընտրացուցակների պատճառով զգալիորեն խաթարված միասնականությանը: Այդպիսով, միասնական շտաբի գաղափարը ավելի շատ կարող է դառնալ Հայաստանում քաղաքական դաշտի ներքին բախումների, քան ընտրաեղծիքների դեմ պայքարի համախմբման դաշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում