Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու «Վեցյակի» միջև առաջիկա բանակցությունները կարող են անցկացվել Չինաստանում կամ Իրաքում: Այս մասին Նախարարների կաբինետի նիստում հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին.
«Կողմերը պետք է գան համաձայնության: Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանագնաց, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին պետք է խորհրդակցություններ վարի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Ակնկալվում է, որ այդ խորհրդակցությունները տեղի կունենան ապրիլի 13-ին: Հուսով ենք, որ բանակցություններն ավելի հաջող կլինեն, քան նախորդները»:









































