Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

ՀՀ-ն պատրաստ է ՌԴ-ի հետ քննարկել ռադիոտեղորոշիչ կայանի կառուցման հարցը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը «Կոմերսանտ»-ի թղթակից Ելենա Չեռնենկոյին բացատրել է` ինչու Հայաստանը չի ձգտում ՌԴ-ի, Ղազախստանի և Բելառուսի հետ ստեղծել Մաքսային միություն, սակայն պատրաստ է քննարկել իր տարածքում ռուսական ռադիոտեղորոշիչ կայանի շինարարության հարցը, որը կարող է այլընտրանք լինել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանին:

Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ կայացել են արդեն տասնյակ եռակողմ հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի հարցով, սակայն զգալի առաջընթաց չի հաջողվել գրանցել: Ինչո՞ւ:

– Դա կախված է այն բանից, թե ով ինչ սպասելիքներ է ունեցել: Այսպիսի կոնֆլիկտներն արագ չեն լուծվում: Առաջին հերթին անհրաժեշտ է բանակցային գործընթացի համար հարթակ ձևավորել: Եվ այդ պլանում կա լուրջ առաջընթաց: Հայտնվել է խնդիրների ավելի խորը ընկալում:

– Ինչպե՞ս կարող է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության վրա ազդել Իրանում ուժային սցենարի կյանքի կոչումը:

– Չեմ կարծում, թե Իրանում կատարվող իրադարձությունները կունենան անմիջական ազդեցություն Լեռնային Ղարաբաղի վրա: Ամենայն հավանականությամբ, դրանք կազդեն Հայաստանի վրա: Իրանը այն երկու հարևան երկրներից մեկն է, ում հետ մենք հարաբերություններ ունենք: Ադրբեջանի և Թուրքիայի հետ չունենք, միայն Իրանի ու Վրաստանի հետ: Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները խոչընդոտում են այդ երկրի` Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացմանը, ինչը մեր շահերից չի բխում: Դրանք սահմանափակում են մեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու հնարավորությունը, մեծացնում են Հայաստանի համար աշխարհաքաղաքական ռիսկերը, բացասաբար են ազդում ներդրումային գրավչության վրա:

– Իսկ դուք պատրա՞ստ եք այն բանին, որ ռմբակոծման դեպքում Իրանը կփակի սահմանները:

– Մենք ունենք հստակ ազգային դոկտրին, որտեղ ուրվագծում ենք բոլոր հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները: Ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների:

– Սերգեյ Լավրովը վստահեցրել է, որ Հայաստանի համար ինտեգրման նախագծերի դռները հետխորհրդային տարածքում բաց են: Պատրա՞ստ է Հայաստանը դառնալ «ԵվրԱզԷս»-ի անդամ, միանալ Մաքասային միությանը կամ ընդգրկվել մեկ ընդհանուր տնտեսական տարածքի մեջ:

– Ինտեգրման գործընթացներում մենք չենք տեսնում մեզ համար արգելքներ «ԵվրԱզԷս»-ի և ԱՊՀ երկրների տարածքում: Մենք շահագրգռված ենք, որ այդ գործընթացները խորանան ու ուժեղանան: Բայց համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի օրինակ, որ երկիրը, չունենալով սահմաններ, դառնա Մաքսային միության անդամ: Դա անիմաստ կլիներ: Մաքսային միության իմաստն այն է, որ ապրանքափոխանակությունը լինի առանց մաքսային զննման: Մեր պարագայում դա անհնար է, քանի որ մենք պետք է անցնենք այլ պետության տարածքով, և կրկնակի անցնում ենք մաքսազերծում: Դա անիմաստ է դարձնում մաքսազերծման թեթևացումը տնտեսվարող սուբյեկտների համար: Դրա փոխարեն մենք կստանայինք միայն խնդիրներ: Մեր ռուս գործընկերները ըմբռնումով են մոտենում ստեղծված իրավիճակին: Մենք որոնում ենք համագործակցության ուղիներ՝ առանց Մաքսային միության: Գուցե պետք է մտածել ինչ-որ նոր պլատֆորմի մասին կամ Հայաստանի համար հատուկ կարգավիճակի:

– Այս կազմակերպությա՞ն, թե՞ ինչ-որ այլ շրջանակում:

– Եթե Մաքսային միության կանոնները պարտադիր են դրա մասնակիցների համար, ապա պետք է յուրաքանչուր համագործակցող երկրի համար առանձին սահմանվեն վարքագծի հստակ կանոններ: Դա երևի պետք է լինի ինչ-որ նոր բան: Մաքսային միությունը մեզ համար չի հանդսանում այնպիսի գործիք, որը պետք է եկամտաբեր լինի տնտեսվարող սուբյեկտների համար: Իսկ այդ դեպքում այն դառնում է անիմաստ:

– Օրերս հայտարարվել էր Հայաստանի ու Եվրամիության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին։ Դա ինչպե՞ս կանդրադառնա ԱՊՀ-ում առևտրի ազատ գոտի ստեղծելու դեպքում Հայաստանի մասնակցության վրա:

– Մեզ համար շատ կարևոր է տնտեսական նոր տիրույթների նվաճումը: Մեր աշխարհաքաղաքական պայմաններն այնպիսին են, որ մենք պետք է ընդյալնենք մեր տնտեսական տիրույթը: Դա մեր տնտեսության կենսագործունեության պայմաններից մեկն է:

Մենք շահագրգռված ենք ԱՊՀ-ի շրջանակում համագործակցությամբ, բայց ցանկանում ենք, որ եվրոպական շուկան մեզ համար բաց լինի։ Դրա համար մենք պետք է ապահովենք որոշակի չափանիշներ` համապատասխան եվրոպական ստանդարտին: Դրանք առաջին հերթին այն ստանդարտներն են, որ կապված են սննդի անվտանգության հետ: Բայց նրա համար, որ այդ ստանդարտները զարգացվեն ու կյանքի կոչվեն, անհրաժեշտ կլինի շուրջ 3 տարի: Եվ այդ ժամանակ մեր առաջ բաց կլինի մեծ շուկա:

– Կարծիք կա, որ ԵՄ Արևելյան գործընեկերության ծրագիրը, որի անդամ է Հայաստանը, ուղղված է ՌԴ-ի ազդեցության թուլացմանը հետխորհրդային շրջանում: Ինչո՞ւ է Երևանը մասնակցում այդ նախագծին:

– Ես համաձայն չեմ այն բանի հետ, որ ծրագիրն ուղղված է Ռուսաստանի դիրքների թուլացմանը: Մենք համագործակցում թե՛ ՆԱՏՕ-ի և թե՛ ԵՄ-ի հետ: Այնպես, ինչպես մեր ստրատեգիական հարաբերությունները Ռուսաստանի հետ ուղղված չեն ԵՄ-ի դեմ: Մեր բոլոր համագործակցության ծրագրերի մասին` լինի դա ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Իրանի թե Չինաստանի հետ, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը տեղյակ է: Ռուսաստանն ընբռնումով է վերաբերվում դրանց: Մենք ունենք գործընկերային հարաբերությունների զարգացման մեծ ընտրություն` հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական վիճակն ու հարևանների հետ ունեցած խնդիրները:

– Եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվում են Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալման պայմանների շուրջ, կտա՞ արդյոք Հայաստանը նմանատիպ կայանի կառուցման համաձայնություն իր տարածքում:

– Ինչո՞ւ ոչ:

– Այսինքն` ամեն ինչ քննարկելի՞ է:

– Իհարկե: Եթե մեր տարածքը ներկայացնում է այդպիսի հետաքրքրություն, մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը:

Իսկ ինչ վերաբերում է ընդգրկմանը…

– Այստեղ կարող է լինել առավելություն, քանի որ Հայաստանը լեռային երկիր է: Ընդգրկումը կարող է լինել ավելի լայնարձակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում