ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նա 300 տրակտոր է գնել ու հիմա պատրաստվում է նվիրաբերել ՀՀ մարզերին: ԲՀԿ նախագահի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի հարցին, թե ինչու են նախընտրական այս շրջանում ընտրակաշառք բաժանում, ասել է, որ նման ծրագիր իրենք իրենց կուսակցության ծրագրում դրա մասին գրված է:
«Եվ հետո, այդ ամենը մինչև պաշտոնական քարոզարշավն ենք անում, որպեսզի ընտրակաշառք չդիտվի»,- հավելել է նա:
«Հիշեցնենք, որ ՀԱԿ անդամ, Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի ղեկավար Ռուբեն Թովմասյանը վարչական դատարան հայց է ներկայացրել` ԿԸՀ-ի կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ` հիմնավորելով, թե ԲՀԿ-ն կուսակցություն չէ, այլ բարեգործական կազմակերպություն»:











































